Հարցազրույց

Մայիս 16, 2017 11:10

Գ․Նազարյան․ «Քաղաքական դաշտն ամայացել է»

Գ․Նազարյան․ «Քաղաքական դաշտն ամայացել է»

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է քաղաքագետ Գեղամ Նազարյանը․

-Պարոն Նազարյան, տեղի ունեցան հերթական ընտրությունները՝ կանխատեսելի ելքով: ՀՀԿ-ն ստացավ ավելի քան 70 տոկոս քվե: Այս արդյունքով վերստին ի՞նչ ամրագրեցին գործող իշխանությունները եւ ՀՀ քաղաքացիները:

-Եթե հենվենք պաշտոնական արդյունքների վրա, ապա ստացվում է, որ ընտրելու իրավունք ունեցող երեւանցիների 75 տոկոսը ՀՀԿ-ի օգտին չի քվեարկել: Սա շատ խոսուն թիվ է: Հենց այս թիվն է հուշում, թե ինչ մթնոլորտ եւ իրավիճակ է տիրում երկրում: Այս արդյունքով ամրագրվում է, որ կա խորը անվստահություն իշխանությունների հանդեպ եւ խորը անվստահություն ընդդիմության հանդեպ: Սա է իրականությունը:

-Մեղքի բաժին ունե՞ն այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են գործընթացին՝ փաստացի լեգիտիմացնելով ընտրական պրոցեսը:

-Կարծում եմ, մեղքի բաժին ունենք բոլորս, բայց այս ամենի պատասխանատուն իշխանություններն են: Տարօրինակ է նաեւ այն քաղաքական ուժի պահվածքը, որը զբաղված է ընտրությունները լեգիտիմացնելու գործով՝ անգամ շտապելով առաջ անցնել ՀՀԿ-ից:

-Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ընտրակաշառք վերցնելը դարձել է հիվանդություն, եւ որ դրա մեղավորը իշխանությունն է, որը չի ստեղծում պայմաններ, որ մարդը չզգա 10-20 հզր դրամի կարիքը: Արդյոք չի՞ ստացվում փակ օղակ, որի մեջ անընդհատ պտտվում ենք: Փողը տալիս է իշխանությունը, քաղաքացին ընտրում է փողը, իշխանությունը վերարտադրվում է: Այս օղակից ելքը ո՞րն է, ինչպե՞ս դուրս գալ փակուղուց, ինչպե՞ս արթնացնել այն մեծաթիվ քաղաքացիներին, ովքեր բոյկոտում են ընտրական գործընթացը եւ չեն մասնակցում պրոցեսներին:

–Ցավոք, հիմա ճգնաժամ է: Հայաստանում քաղաքական դաշտ, որպես այդպիսին, գոյություն չունի: Հիմա պետք է բոլոր առողջ ուժերը խելք-խելքի տան, հասկանալու համար, թե ինչպես պետք է դուրս գանք այս խայտառակ իրավիճակից: Իշխանությունների իրական վարկանիշը մոտ է զրոյին: Ցավոք, ընդդիմադիր ուժերն էլ կորցրեցին իրենց վարկանիշը՝ այս ընթացքում պայքարելով միմյանց դեմ, անվանարկելով միմյանց: Մնում է հուսալ, որ այս խայտառակ իրավիճակից դուրս կգանք առանց ծանր ցնցումների: Իսկ թե ինչպես ենք դուրս գալու, հիմա իմաստ չունի խոսել, քանի որ ելքը չի երեւում: Ավելի ճիշտ՝ դեռ չի երեւում, բայց հաստատ կերեւա:

-Կայացած ընտրություններից հետո կանխատեսելի է, որ ՀՀ քաղաքացիներից շատերը կբռնեն արտագաղթի ճանապարհը: Ձեր կարծիքով, ինչու՞ է քաղաքացին գերադասում բողոքել «ոտքերով»՝ հեռանալով, այլ ոչ թե պայքարելով, կռիվ տալով…

-Սա շատ խորքային հարց է: Ունի մի շարք պատճառ: Եթե անկեղծ լինենք, ապա մեր ազգի մի մասի մոտ պանդխտությունն արյան մեջ է: Այնպիսի տպավորություն է, որ առիթ են փնտրում Հայաստանից, հայրենիքից հեռանալու համար: Իհարկե, երբ ազգը մոտ հազար տարի զրկված է եղել պետականությունից, երբ ապրել է այս կամ այն ցեղի, պետության տիրապետության ներքո, ապա այսպես էլ պետք է լիներ: Ցավալի է, բայց փաստ, որ անցած տարիների, անկախության տարիների ընթացքում իշխանությունները ոչինչ չարեցին կամ գրեթե ոչինչ չարեցին, որ այս ախտը դուրս գա մեր միջից: Ավելին, այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները նույնիսկ շահագրգռված են, որ բնակչության թիվը նվազի: Բայց մի պահ պետք է կանգ առնենք: Մի պահ պետք է հասկանանք, որ այսպես շարունակել չի կարելի: Մի պահ պետք է հասկանանք, որ պետություն պահելը ծանր ամենօրյա աշխատանք է: Մենք պետք է հետեւություններ անենք անցած 25 տարվա պատմությունից: Իսկ արտագաղթը, անկեղծ լինենք, լուծում չէ: Արտագաղթը պարտություն է: Արտագաղթը մեր թշնամիների գերագույն երազանքն է:

-Պարոն Նազարյան, ներքաղաքական ինչպիսի՞ վերադասավորումների սպասել այժմ: Որտե՞ղ կլինի գործող վարչապետը, որտե՞ղ՝ Սերժ Սարգսյանը. վերջինս հնարավո՞ր է բավարարվի կուսակցապետի պաշտոնով:

-Այս հարցերը պետք է հենց նրանց տալ, իսկ ինչ վերաբերում է վերադասավորումներին, ապա վերադասավորումների մասին խոսելն ավելորդ է: Ի՞նչ վերադասավորումներ: Հիմա պետք է մտածել քաղաքական դաշտ ստեղծելու մասին: Եկեք մեզ չխաբենք. քաղաքական դաշտ չկա, այն ամայացել է: Հիմա պետք է մտածել նոր դաշտ ձեւավորելու մասին:

-Եւ վերջում հրավառության մասին… Ձեր ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ Երեւանում իրենց հաղթանակն են տոնել ՀՀԿ-ականները: Ի՞նչ հաղթանակ են տոնում, ի՞նչ եք կարծում, չե՞ն զգում, որ կեղծ, շինծու, անիրական է այդ խրախճանքը: Վերջիվերջո, քաղաքացին գնաց եւ «ընտրեց» ՀՀԿ-ին, ընտրությունները կեղծվեց ՀՀ քաղաքացու ձեռքով. գուցե իսկապե՞ս պետք է հարմարվել այդ մտքի հետ, որ ՀՀԿ-ն թելադրում է խաղի իր կանոնները, որը ընդունում են թե՛ քաղաքական ուժերը եւ թե՛ քաղաքացիների մի ստվար հատված…

-Հրավառություն անողները, հավատացեք, չեն հասկանում, թե ինչ հարված են հասցնում ազգին եւ ժողովրդին: Նրանք չեն հասկանում, թե ինչ է պետությունը, ինչ է քաղաքականությունը: Նրանց թիվ էր պետք, ստացել են եւ խրախճանքի մեջ են: Հրավառություն, հրավառություն, հրավառություն, հետո ուտել-խմել, խմել ու խմել: Մենք նրանց ներում ենք, քանզի չեն գիտակցում, թե ինչ են անում:

Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում։

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Արթուր Պետրոսյան. «Կարծում եմ՝ ճիշտ ուղու վրա ենք» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան. «Կարծում եմ՝ ճիշտ ուղու վրա ենք» (տեսանյութ)

Նոյեմբեր 14, 2017 11:27 Տղաները լավ են կատարում իրենց գործը խաղադաշտում։
Կարևոր անձ․ հարցազրույց Մարգարիտա Սիմոնյանի հետ (տեսանյութ)

Կարևոր անձ․ հարցազրույց Մարգարիտա Սիմոնյանի հետ (տեսանյութ)

Նոյեմբեր 12, 2017 13:41 «Ֆորբս»-ի ամենաազդեցիկ կանանց ցուցակում էր ընդգրկվել։
Ի՞նչ պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը (ֆոտոշարք)

Ի՞նչ պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 26, 2017 13:09 Պացիենտը պետք է հստակ գիտակցի, թե ինչու է դիմում նման վիրահատության:
ԱՄՆ դեսպան. «Ես Հայաստանում քաշ եմ հավաքել» (տեսանյութ)

ԱՄՆ դեսպան. «Ես Հայաստանում քաշ եմ հավաքել» (տեսանյութ)

Հոկտեմբեր 25, 2017 17:00 Խոսել է հայաստանյան սովորույթների մասին։
Շավարշ Քոչարյան. Բաքուն շարունակում է խոչընդոտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին

Շավարշ Քոչարյան. Բաքուն շարունակում է խոչընդոտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին

Հոկտեմբեր 23, 2017 21:04 Հանձնարարել են Նովրուզ Մամեդովներին հանդես գալ քարանձավային մտքի պոռթկումներով։
Կվերականգնվի արդարության սկզբունքը. նախարարը՝ տարկետման իրավունքի վերացման մասին (տեսանյութ)

Կվերականգնվի արդարության սկզբունքը. նախարարը՝ տարկետման իրավունքի վերացման մասին (տեսանյութ)

Հոկտեմբեր 23, 2017 13:35 Փոփոխվում են տարկետման տրամադրման պայմանները։
«Նոր ռուսական սենսացիաներ»․ «Խոսում է Քսենյա Սոբչակը»․ բացառիկ հարցազրույց (տեսանյութ)

«Նոր ռուսական սենսացիաներ»․ «Խոսում է Քսենյա Սոբչակը»․ բացառիկ հարցազրույց (տեսանյութ)

Հոկտեմբեր 23, 2017 09:49 ՌԴ նախագահի թեկնածուն չի խուսափել բավականին անկեղծորեն խոսել իր անձնական կյանքի ամենանուրբ մանրամասների մասին։
Ով կդառնա որակյալ պետություն, նա կշահի ղարաբաղյան կռիվը

Ով կդառնա որակյալ պետություն, նա կշահի ղարաբաղյան կռիվը

Հոկտեմբեր 18, 2017 15:07 Եթե մնանք, ինչպես այժմ ենք՝ փթած, քրեաօլիգարխիկ բարքերով, կեղծիքների հետամուտ երկիր, ոչ մի հաջողության էլ չենք հասնի։
Հայաստանը հասարակություն չունեցող պետություն է․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

Հայաստանը հասարակություն չունեցող պետություն է․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

Հոկտեմբեր 16, 2017 19:25 Հայաստանի քաղաքական ներկա վիճակի մասին։
Ռուսլան Կորյան. «Թիմը մարտական է տրամադրված»

Ռուսլան Կորյան. «Թիմը մարտական է տրամադրված»

Հոկտեմբեր 07, 2017 21:10 Մեզ համար առաջիկա խաղը մեղքերը քավելու հրաշալի հնարավորություն է:
Մխիթարյան. Ամենամեծ մեղավորը ես եմ, այդքան բան

Մխիթարյան. Ամենամեծ մեղավորը ես եմ, այդքան բան

Հոկտեմբեր 05, 2017 22:57 Խնդիրները բազմաթիվ են, չկա մի տեղ, որ ասենք` խնդիր չկա:
Արթուր Պետրոսյան. Ավելի լավ է «գետինը մտնեի», քան գայի և խոսեի

Արթուր Պետրոսյան. Ավելի լավ է «գետինը մտնեի», քան գայի և խոսեի

Հոկտեմբեր 05, 2017 22:38 Սա ուղղակի խայտառակություն էր:
Երվանդ Բոզոյան․ «Հայաստանն իր քաղաքական վերնախավի պատճառով է հայտնվել այսպիսի իրավիճակում»

Երվանդ Բոզոյան․ «Հայաստանն իր քաղաքական վերնախավի պատճառով է հայտնվել այսպիսի իրավիճակում»

Հոկտեմբեր 02, 2017 12:17 «Այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող, և դա կավարտվի ավելի ողբերգական և վտանգավոր ձևով, քան մենք կարող ենք պատկերացնել»։
Շ. Քոչարյան․ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտել ԼՂ հիմնախնդրի հարցում

Շ. Քոչարյան․ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտել ԼՂ հիմնախնդրի հարցում

Սեպտեմբեր 28, 2017 18:28 Միակողմանի, ապակառուցողական մոտեցում։
Լևոն Արոնյան. «Ես գիտեի, որ անպայման կհաղթեմ»

Լևոն Արոնյան. «Ես գիտեի, որ անպայման կհաղթեմ»

Սեպտեմբեր 28, 2017 17:40 Նախամուսնական փուլը չխանգարեց, ընդհակառակը` օգնեց:
Ես պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում. ես ամուսնանում եմ Հայաստանի հետ

Ես պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում. ես ամուսնանում եմ Հայաստանի հետ

Սեպտեմբեր 27, 2017 14:47 Փորձում ենք հարսանիքի մասին շատ չբարձրաձայնել։