Մեկնաբանություն

Մայիս 19, 2017 00:05

Մեսիջներ ներսին ու դրսին

Մեսիջներ ներսին ու դրսին

Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ԱԺ-ում: Մինչև իր ելույթը նա արդեն իր ասելիքն ասել էր՝ ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկելով քաղաքական դիմագիծ, կարծիք, «ես» և մտածողություն չունեցող Արա Բաբլոյանին (Գալուստ Սահակյանը հարգարժան բժշկի համեմատ քաղաքականության «մետր» կարող է համարվել. սարսափելի է մտածել, որ Սահակյանին հնարավոր է երանի տալ): Դա նշանակում է, որ խորհրդարանի խոսնակի թեմային կրկին կանդրադառնան 2018-ին:

Այժմ բուն ելույթի մասին:

ՀՀԿ ղեկավարի ելույթը ծրագրային էր: Մեսիջներն ուղղված էին դրսին ու ներսին:

Նմանատիպ ելույթ Սարգսյանն ունեցել էր «հեռավոր» 2008-ին, նախագահական ընտրություններից հետո:

Այս անգամ չասվեց, որ առաջիկա մեկ-երկու տարում կառուցվելու է Իրան-Հայաստան երկաթգիծը, ստեղծվելու է նոր ատոմակայան, և Համահայկական բանկը միլիոնավոր դոլարների ներդրումային ծրագրեր է իրականացնելու: Խոսք չկար նաև Դիլիջանը, Ջերմուկը, Գյումրին ու մեր մյուս քաղաքները միջազգային այս կամ այն կենտրոնի վերածելու մասին: Դա անցյալում էր:

Հիմա ուրիշ ժամանակներ են, և ուրիշ բաներ են ասվում: Պատերազմ է հայտարարվել անարդարությանը: Բացի այդ՝ ասվում է, որ մինչև 2040 թվականը լավ է լինելու, քանզի ՀՆԱ-ն ահագին բազմապատկվելու է: 2040-ին Սերժ Սարգսյանը կդառնա 86 տարեկան: Սա՝ ի գիտություն:

Խորհրդարանում ևս մեկ անգամ ամրագրվեց այն, որ պաշտոնական Երևանը հավատարիմ է մնում Ղարաբաղի խնդրի լուծման կազանյան փաստաթղթին, ըստ որի՝ Ղարաբաղի յոթ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության դիմաց:

Եվ այսպես, Սարգսյանը ներսին, այն է՝ իշխանական համակարգին, ասաց, որ չի պատրաստվում հեռանալ 2018-ից հետո: Ճիշտ է, այդ մասին ուղիղ չասվեց, բայց դե, ուղիղ խոսքը գիտեք, թե ում է ասվում: Իսկ դրսին էլ ասվեց, որ պատրաստ է Ղարաբաղի հարցում գնալ զիջումների:

Ինչ վերաբերում է Հայաստանի հանրությանը, ապա այն Սարգսյանից ստացավ ամենալավ մեսիջը: Արդեն վերևում նշեցինք, որ խոստացվել է մինչև 2040 թվականը ՀՆԱ-ն բազմապատկել: Պատկերացնո՞ւմ եք, ՀՆԱ-ն ընդամենը 23 տարի անց կդառնա մոտ 60 միլիարդ դոլար՝ ներկայիս 10-ի փոխարեն:

Կորյուն Մանուկյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Մի ուրվական է շրջում, Մուգաբեի ուրվականը

Մի ուրվական է շրջում, Մուգաբեի ուրվականը

Նոյեմբեր 17, 2017 14:25 Մուգաբեի կինը քաղաքական իմաստով իրեն ուզում էր մեր Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկի պես պահել՝ սեփականաշնորհել ամուսնու ունեցածը, «ֆուկ» անել նրան ու իշխել:
Բանակի օրենքն ու բանակի քեֆը

Բանակի օրենքն ու բանակի քեֆը

Նոյեմբեր 16, 2017 11:55 Ամեն ինչ ընթացավ ժանրի կանոնների համաձայն: Իշխանության տարբեր թևերը միմյանց կծոտեցին՝ ձեռքի հետ օգտագործելով «թունդ ընդդիմությանը», ինչպես նաև՝ ուսանողությանը:
Ներիշխանական գզվռտոցի մասին

Ներիշխանական գզվռտոցի մասին

Նոյեմբեր 09, 2017 15:30 Արքունիքում իրար են ուտում: Իսկ դեռ ինչե՜ր ենք տեսնելու 2018-ի ապրիլին ընդառաջ: Առայժմ իրար վրա կրակում են «մուտիլովկաներով», բայց հետո ավելի կոշտ մեթոդներ կլինեն:
Ինչպես վերադարձնել Հայաստանը բանակցային սեղան

Ինչպես վերադարձնել Հայաստանը բանակցային սեղան

Նոյեմբեր 07, 2017 09:50 Ալիևը չի համաձայնում 5 շրջանը միանգամից ստանալուն, քանզի դրա գինը խաղաղապահների տեղակայումը պետք է լինի:
Մխիթարյանի «լոմկան»

Մխիթարյանի «լոմկան»

Նոյեմբեր 06, 2017 01:05 Հիմա հայ ժողովուրդը խոր դեպրեսիայի մեջ է: Գավառականությունն ու հետընթացը մնացել են: Սրան գումարած՝ վերջին շրջանում Մխիթարյանը վատ է խաղում:
Հայաստանի շուրջ սեղմվող օղակը

Հայաստանի շուրջ սեղմվող օղակը

Նոյեմբեր 03, 2017 11:40 Միակ քաղաքական օրակարգը դարձել է այն, թե 2018-ին ով ինչ պաշտոն կզբաղեցնի, ով մուտիլովկաների զոհ կդառնա, ով կդրժի իր խոսքը, ով կվերածվի «անգլիական թագուհու» և ով կձևակերպվի որպես «Կալիգուլայի ձի»:
Մավրը չարեց իր գործը, մավրը կարող է մնալ

Մավրը չարեց իր գործը, մավրը կարող է մնալ

Նոյեմբեր 01, 2017 12:30 Վարդանյանին հիմա հանել են դեսպանի պաշտոնից, բայց անհանգստանալ պետք չէ, քանզի մի բան կտան. չէ՞ որ պետությունը վերածվել է անձնական հարցեր լուծելու և լավություն անելու գործիքի:
Ինչպես է ավարտվելու այս պատմությունը

Ինչպես է ավարտվելու այս պատմությունը

Հոկտեմբեր 31, 2017 12:40 Երևանում մի կողմից թամաշաներ են սարքում «Ազգ-բանակ» ծրագրի շրջանակներում, իսկ մյուս կողմից՝ շինծու մեղադրանքով կալանավորում ու դատում հաղթանակած պատերազմի հրամանատարին:
Բանակում ծառայել-չծառայելու մասին

Բանակում ծառայել-չծառայելու մասին

Հոկտեմբեր 24, 2017 22:05 Հիմա տարկետման ու բանակից խուսափելու հարցը նորից հիշել են: Հարցն այդ շատ արդիական է, որովհետև վերջին տարիներին արձանագրված լուրջ արտագաղթի ֆոնին բանակում մարդկային ռեսուրսի խիստ պակաս է զգացվում:
Ինչ արժեն պայմանավորվածությունները

Ինչ արժեն պայմանավորվածությունները

Հոկտեմբեր 20, 2017 11:25 Մենք կրկնակի պարտություն կրած հասարակություն ունենք: Ու պետք չէ այս պայմաններում զարմանալ, որ Ալիևը չի պահում պայմանավորվածությունն ու կրակում է:
Քսենիա Սոբչակը Պուտինի հաճախո՞րդն է (տեսանյութ)

Քսենիա Սոբչակը Պուտինի հաճախո՞րդն է (տեսանյութ)

Հոկտեմբեր 19, 2017 10:45 Քսյուշան կկատարի այն դերը, ինչը մեզ մոտ կատարում են Բ26-ի հաճախորդները (2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ մեր «Քսյուշան» «Ելք» դաշինքն էր):
Կա՞ արդյոք Ղարաբաղի խնդրի լուծում

Կա՞ արդյոք Ղարաբաղի խնդրի լուծում

Հոկտեմբեր 17, 2017 10:45 Սարգսյանն ու Ալիևը ֆիքսեցին, որ այս պահին լուծման չեն կարող հասնել: Այլ բան չէր էլ սպասվում: Պայմանավորվածությունները զրոյական են, հայկական կողմի նախապայմանները՝ «մոռացված»:
«Ազգ-բանակ» հայեցակարգը և բանակի քեֆը

«Ազգ-բանակ» հայեցակարգը և բանակի քեֆը

Հոկտեմբեր 13, 2017 11:05 Արտագաղթը հետևանք էր, որն այժմ վերածվել է պատճառի: Արտագաղթի պատճառով տուժում է տնտեսությունը, վատանում՝ սոցիալական պատկերը: Արտագաղթն ազդել է նաև բանակի վրա:
Թռչող կովերը, թանկ կարագը և 2018-ի վարչապետը

Թռչող կովերը, թանկ կարագը և 2018-ի վարչապետը

Հոկտեմբեր 12, 2017 13:30 Այ կդառնա ամենալավ, ամենաճաճանչափայլ, ամենաիմաստուն, ամենա, ամենա մարդը վարչապետ, և կովերն այլևս չեն թռնի, կարագը կգտնի իր փայ մեղրին ու ...
Հայաստանը պարտվում է ոչ ֆուտբոլային հաշվով

Հայաստանը պարտվում է ոչ ֆուտբոլային հաշվով

Հոկտեմբեր 06, 2017 09:45 Մեր ֆուտբոլային խնդիրները դաշտից և անգամ ֆեդերացիայից դուրս պետք է փնտրել:
Ներտեսակային բախում

Ներտեսակային բախում

Հոկտեմբեր 05, 2017 12:40 Փաշինյանի ու Գեղամյանի «բռնցքամարտը» շատ խորհրդանշական է. դա ցույց է տալիս հաճախորդաց սերնդափոխությունը:
Զուտ ՀՀԿ-ական սպառնալիք

Զուտ ՀՀԿ-ական սպառնալիք

Հոկտեմբեր 04, 2017 14:25 Սրանք շուտասելուկի պես պարբերաբար կրկնում են, որ իշխանությունը պատկանելու է ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ին՝ դրա նախագահի գլխավորությամբ:
Ո՞ւմ կպատկանի իշխանությունը 2018-ի ապրիլից հետո

Ո՞ւմ կպատկանի իշխանությունը 2018-ի ապրիլից հետո

Հոկտեմբեր 04, 2017 13:30 Հարցի պատասխանը պետք է փնտրել ոչ միայն ու ոչ այնքան մշտական քաոսի աղբյուր հանդիսացող նոր Սահմանադրության ու դրան կից կարվող օրենքների մեջ, այլ լրիվ ուրիշ տեղ:
Թուրքիայի «ֆուտբոլային» հարձակումն ու պաշտոնական Երևանի «հայրենասիրական» պատասխանը

Թուրքիայի «ֆուտբոլային» հարձակումն ու պաշտոնական Երևանի «հայրենասիրական» պատասխանը

Սեպտեմբեր 28, 2017 21:30 Երևանում «ֆուտբոլային» դիվանագիտությունը ծառայեցնում էին (են) մասնավոր շահին, որը 100 տոկոսով հակադիր է ՀՀ շահին:
Ինչու կալանավորվեց և ինչու ազատ արձակվեց Վազգեն Խաչիկյանը

Ինչու կալանավորվեց և ինչու ազատ արձակվեց Վազգեն Խաչիկյանը

Սեպտեմբեր 28, 2017 15:00 Թալանում են բոլորը, բայց «նստում» են շատ քչերը: Վազգեն Խաչիկյանն այդ քչերից էր: