Լրահոս

24.05.2017 21:57


Շիրակում Volkswagen Passat-ը բախվել է բետոնին. վարորդն ու ուղևորը տեղում մահացել են

Շիրակում Volkswagen Passat-ը բախվել է բետոնին. վարորդն ու ուղևորը տեղում մահացել են

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Volkswagen Passat մակնիշի 18 ԼՍ 944 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կամո գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ջրատարի բետոնե հատվածին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն ու ուղևորը տեղում մահացել են:

Մահացածներից մեկը Արթիկ քաղաքի բնակիչ, 42-ամյա Վարդան Սարիբեկյանն է, և, ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան նա է վարել: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշով:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը