Աշխարհ

25.05.2017 10:45


«Կիրկորովը չափից հաճախ է լինում մեզ մոտ». Գալկինը խանդում է (տեսանյութ)

«Կիրկորովը չափից հաճախ է լինում մեզ մոտ». Գալկինը խանդում է (տեսանյութ)

Ռուսաստանցի հայտնի շոումեն և հաղորդավար Մաքսիմ Գալկինը, ով ակտիվորեն օգտվում է համացանցերից և հաճախ տեսանյութեր և լուսանկարներ հրապարակում իր ընտանիքի անդամների մասնակցությամբ, հերթական տեսանյութն է հրապարակել «Ինսթագրամ»-ում, որի գլխավոր հերոսը Գալկինի և Ալլա Պուգաչյովայի որդին Հարրին է:

Տեսանյութում Մաքսիմը հարցնում է խաղալիք կիթառ նվագող որդուն՝ ինչպես է կոչվում երգը: Հարրին պատասխանում է, որ դա Ֆիլիպի երգն է` նկատի ունենալով երգիչ Ֆիլիպ Կիրկորովին:

«Ֆիլիպի՞նը: Անսպասելի է: Երևի թե նա չափից հաճախ է լինում մեզ մոտ», - ասում է Մաքսիմը՝ խնդրելով երեխային մանրամասնել՝ որ Ֆիլիպի մասին է խոսքը:

«Մե՛ր», - պատասխանում է Հարրին:

«Հա~, ինքը, փաստորեն, նաև մերն է: Երևում է՝ նվերներն արեցին իրենց գործը», - եզրակացնում է Գալկինը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը