Աշխարհ

30.05.2017 14:16


Հենրիխ Մխիթարյանն ամփոփում է մրցաշրջանը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանն ամփոփում է մրցաշրջանը (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփում է անցած մրցաշրջանը։ Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, նա նշել է․

«Կարող եմ ասել, որ լավ մրցաշրջան եմ անցկացրել: Մեկնարկում որոշ դժվարություններ են եղել, սակայն դրանք ֆուտբոլի մի մասն են կազմում: Կարողացա ամեն ինչ հաղթահարել: Ստացա երկրորդ հնարավորությունս և հասկացա, որ կարող եմ օգնել թիմակիցներիս: Պրեմիեր լիգային հեռուստացույցով հետևելիս չես կարողանում տեսնել լարվածությունը: Փորձում էի հարմարվել քայլ առ քայլ: Հեշտ չէր, սակայն դա էլ հաղթահարվեց»:

Մխիթարյանն Անգլիայի ավարտված առաջնության 24 խաղում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը