Քաղաքական

09.06.2017 13:52


Ադրբեջանը կրկին գնդակոծել է Բաղանիսը

Ադրբեջանը կրկին գնդակոծել է Բաղանիսը

Հունիսի 8-ի երեկոյան ադրբեջանական կողմը կրկին կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:

«Գյուղի վրա սկսեցին կրակել երեկոյան ժամը 9-ից: Ընդհատումներով, բայց մոտ 2 ժամ տևեց գնդակոծումը: Կրակում էին և՛ միջդիրքային, և՛ գյուղի ուղղությամբ»,-ասել է Նարեկ Սահակյանը:

Գյուղապետի հավաստմամբ՝ մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չկան, իսկ վնասի չափերը ճշտվում են:

Այս խորագրի վերջին նյութերը