Աշխարհ

12.06.2017 21:17


Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի մայիսին

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի մայիսին

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. մայիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, որից մարտական կորուստ է միայն մեկը:

Դեպքերից ոչ մեկի մասին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները չեն հայտնել:

Չորս կորուստներից մեկը եղել է մարտական պայմաններում, զինծառայողներից ևս մեկը մահացել է ավտովթարի հետևանքով, իսկ մյուս 2-ը սպանվել են որպես լրտես ՝ առանց դատավարության (տես «Լրտեսների գործը»):

Կորուստներ

Մայիսի 7-ին ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ, Նախիջևանի զորամասերից մեկի շարային մասի պետ Էմինով Միրնեմեթ Միրհասան օղլուն (Eminov Mirnemət Mirhəsən oğlu):

Մայիսի 9-ին ամենայն հավանականությամբ առաջնագծում սպանվել է Ադրբեջանի բանակի սպա, առնվազն կապիտանի կոչում ունեցող Քազիմով Սուլեյման Սեյիդաղա օղլուն (Kazimov Süleyman Seyidağa oğlu):

Մայիսի 20-ին հայտնի է դարձել, որ թաղել են հայկական կողմի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալված, Նախիջևանի Օրդուբադի շրջանի Դարքենդ գյուղի բնակիչ, զինծառայող (լեյտենանտ), 1993թ ծնված Հեյդարով Թեմկին Նիզամի օղլուին (Heydərov Təmkin Nizami oğlu)։

Մայիսի 26-ին գաղտնի կերպով թաղել են կրկին հայկական կողմի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալված, Ուջարը շրջանի Շահլըգ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Միրզալիև Էլչին Գուլու օղլուին (Mirzəliyev Elçin Qulu oğlu):

Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին բաց աղբյուրներից հայտնի է դարձել հունվարի 1-ից մայիսի 31-ը Ադրբեջանի բանակի 29 զինծառայողի մահվան մասին։

ԱմիսՄարտականՈչ մարտ.Վիրավոր
Հունվար13*
Փետրվար91
Մարտ322
Ապրիլ151
Մայիս13
Ընդհանուր15143

* Նշված 3-ից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ:

Այս խորագրի վերջին նյութերը