Լրահոս

23.06.2017 16:21


Սպառնացել է իրեն ցած նետել Երևանի շենքերից մեկի պատշգամբից

Սպառնացել է իրեն ցած նետել Երևանի շենքերից մեկի պատշգամբից

Հունիսի 23-ին, ժամը 09:45-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 72 շենքի բնակիչներից մեկը սպառնում է իրեն ցած նետել պատշգամբից:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. 1977 թ. ծնված Ս. Ա.-ը գտնվել է ոչ սթափ վիճակում: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը