Լրահոս

25.06.2017 10:04


Ոսկեհատ գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել

Ոսկեհատ գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել

Հունիսի 25-ին, ժամը 02:21-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ոսկեհատ գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են կորած՝ 1962 թ. ծնված Ռ. Հ.-ին:

Որոնողական աշխատանքներին մասնակցել է Ոսկեհատ գյուղի գյուղապետի տեղակալը:

Այս խորագրի վերջին նյութերը