Աշխարհ

25.06.2017 18:32


Ռումբ-խաղալիքով պայթեցրել են պակիստանցի 6 երեխայի

Ռումբ-խաղալիքով պայթեցրել են պակիստանցի 6 երեխայի

Պակիստանում պայթուցիկ սարք է գործի դրվել, որը նման է եղել մանկական խաղալիքի։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի սահմանի մոտ։ Պայթյունի հետևանքով զոհվել է մինչև 12 տարեկան 6 տղա երեխա։ Եվս 2-ը ծանր վիրավոր են։

Ներկա պահին պայթուցիկ սարքի ծագումը չի պարզվել։

Դեպքի հանգամանքները ճշտվում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը