Լրահոս

25.06.2017 22:57


Դիլիջանի ոլորաններում՝ թունելի մոտ, ավտոմեքենան բախվել է ծառին

Դիլիջանի ոլորաններում՝ թունելի մոտ, ավտոմեքենան բախվել է ծառին

Հունիսի 25-ին, ժամը 19:05-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածի 12-րդ կմ-ին BMW մակնիշի 99 DQ 919 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և բախվել ծառին. տուժածներ չկան:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել այն և դուրս բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը