Լրահոս

26.06.2017 08:33


Կրակոցներ Գյումրու կենտրոնում․ կա վիրավոր

Կրակոցներ Գյումրու կենտրոնում․ կա վիրավոր

Կրակոցներ են հնչել Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցում՝ «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց․ անցորդներից մի քանիսը լսել են կրակոցների ձայներ, տեսել գետնին ընկած փամփուշտներ։ Կա վիրավոր․ ականատեսներից մեկի պատմելով, կրակոցներից հետո, մի ավտոմեքենա, խախտելով երթևեկության կանոնները, կայծակնային արագության հեռացել է, ամենայն հավանականությամբ հիվանդանոց է տեղափոխել վիրավորին։ Այս մասին հայտնում է aravot.am-ը։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը հաստատեց այն տեղեկությունը, հրազենային վիրավորում ստացած մի երիտասարդ ինքնակամ դիմել է հիվանդանոց։ Վերջինս եկել է իր ոտքով, այնպիսի տպավորություն է եղել՝ կարծես նա հիվանդատես է, սակայն պարզվել է, որ 1981 թվականին ծնված Հակոբյան Գեորգին հրազենային վնասվածք է ստացել որովայնի հատվածում։

Մանրամասները՝ aravot.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը