Լրահոս

27.06.2017 23:07


Եղեգնաձորում 65-ամյա կինը բենզինը լցրել է իր վրա և հրկիզվել

Եղեգնաձորում 65-ամյա կինը բենզինը լցրել է իր վրա և հրկիզվել

Երեկ՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ ինքնահրկիզված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացուհի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնահրկիզված քաղաքացուհին Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Սուսաննա Հովհաննիսյանն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով բենզինով հրկիզել է իրեն և այրվածքներով տեղափոխվել նշված բժշկական կենտրոն։

Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը