Լրահոս

27.06.2017 23:15


Գումարտակային մարտավարական զորավարժություն է անցկացվել

Գումարտակային մարտավարական զորավարժություն է անցկացվել

Հունիսի 26-ին ՊԲ առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկի հետ անց է կացվել մարտական կրակով գումարտակային մարտավարական զորավարժություն: Զորավարժության ընթացքում պայմանական մարտադաշտում խաղարկվել են հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ ուժեղացված մոտոհրաձգային գումարտակի կենտրոնացման շրջանում նախորոշված կրակային բնագծերի զբաղեցումը, հակառակորդի գրոհի կասեցման, հակահարձակման անցման, առաջնագծի վերականգնման ու առավել նպաստավոր բնագծերում պաշտպանության անցման գործողությունները:

Զորախաղերի ընթացքում լուրջ ուշադրություն է դարձվել նաև կապի և ղեկավարման համակարգերին, ստորաբաժանումների և զորատեսակների փոխգործակցությանը, անձնակազմի կատարողական կարգապահությանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը