Քաղաքական

07.07.2017 12:58


«The Washington Post». Ղարաբաղում հնարավոր է լայնամասշտաբ պատերազմ

«The Washington Post». Ղարաբաղում հնարավոր է լայնամասշտաբ պատերազմ

Ազդեցիկ ամերիկյան «The Washington Post» թերթը նյութ է հրապարակել ԼՂ շփման գծում վերջին սրացումների հետ կապված:

Ամերիկյան թերթը նշում է, որ շփման գծին մոտ՝ ադրբեջանական կողմից, տեղի բնակիչները համոզված են, որ միայն պատերազմը նրանց իրական ազատություն կտա:

«The Washington Post»-ը և «Associated Press»-ը նշում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք միջնորդական առաքելություն են կատարում ղարաբաղյան հակամարտությունում, չկարողացան վերացնել լարվածությունը, և այդ իսկ պատճառով պահպանվում է լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգը:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը