Լրահոս

20.07.2017 21:28


Երևանում այրվել է մոտ 600 քմ բուսածածկույթ և 60 դեկորատիվ ծառ

Երևանում այրվել է մոտ 600 քմ բուսածածկույթ և 60 դեկորատիվ ծառ

Հուլիսի 19-20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 32/2 շենքի մոտակայքում այրվել է մոտ 600 քմ բուսածածկույթ և 60 դեկորատիվ ծառ՝ մասամբ, Հրազդանի կիրճում՝ մոտ 1000 քմ, Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի 8-րդ խճուղու մոտակայքում` մոտ 4000 քմ խոտածածկույթ, ջերմահարվել՝ 1 ծիրանենի և 3 թթենի, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 145 շինության մոտակայքում այրվել է մոտ 2000 քմ, Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 2000 քմ բուսածածկույթ, Նոր Գեղի գյուղի մոտակայքում՝ մոտ 2500 քմ, Քասախ գյուղի հարավային հատվածում՝ մոտ 10 հա, Գառնի գյուղում՝ սեյսմիկ կայանի մոտակայքում՝ մոտ 2 հա բուսածածկույթ և ջերմահարվել խնձորենու այգի (մոտ 13 հա): Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում՝ նախկին ասֆալտի գործարանի մոտակայքում այրվել է մոտ 3000 քմ, Բազմաղբյուր գյուղի տարածքում` մոտ 10 հա, Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 118-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 500 քմ, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 17-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 100 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը