Լրահոս

20.07.2017 20:33


Հրդեհ է բռնկվել Արմավիրում

Հրդեհ է բռնկվել Արմավիրում

Հուլիսի 20-ին, ժամը 05:23-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի պատուհանից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:35-ին, մարվել՝ 05:52-ին:

Ամբողջությամբ այրվել է բնակարանի հյուրասենյակն (մոտ 10 քմ) ու խոհանոցը (մոտ 20 քմ)՝ գույքով:

Այս խորագրի վերջին նյութերը