Լրահոս

22.07.2017 18:06


Հրդեհ է բռնկվել Ոսկեհասկ գյուղի տներից մեկի բակում գտնվող մարագում և ավտոտնակում

Հրդեհ է բռնկվել Ոսկեհասկ գյուղի տներից մեկի բակում գտնվող մարագում և ավտոտնակում

Հուլիսի 22-ին, ժամը 01:34-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 1-ին փողոցի 7-րդ նրբանցքի տներից մեկի բակում գտնվող մարագում և ավտոտնակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:20-ին, մարվել՝ 04:55-ին:

Այրվել են մարագի և կից ավտոտնակի տանիքը ամբողջությամբ (80 քմ), ներսում կուտակված անասնակեր (մոտ 400 կգ) և շինարարական փայտ (մոտ 5 խմ):

Այս խորագրի վերջին նյութերը