Լրահոս

22.07.2017 16:52


Դրամապանակի գողություն՝ թիվ 42 երթուղու միկրոավտոբուսում

Դրամապանակի գողություն՝ թիվ 42 երթուղու միկրոավտոբուսում

Հուլիսի 21-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, Եր.Քոչարի փողոցի թիվ 9/5 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, որը նույն օրը թիվ 42 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է 1951 թ. ծնված Անահիտ Գ.-ի դրամապանակը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը