Լրահոս

22.07.2017 13:53


Երևանում 1-ամյա աղջնակը մահացել է պատվաստման հետևանքով. հարուցվել է քրեական գործ

Երևանում 1-ամյա աղջնակը մահացել է պատվաստման հետևանքով. հարուցվել է քրեական գործ

Քրգործ է հարուցվել հուլիսի 6-ին Նոր Խարբերդ Ամառանոցների 9-րդ փողոցի 28 տան բնակիչ՝ 1-ամյա Լենա Բաղդասարյանի մահվան փաստով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարաաման կենտրոն, որ նշված տան ընտանիքի անդամների ներկայությամբ երեխան հանկարծամահ է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն Ս. Շաղոյանի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հուլիսի 21-ին դատաբժշկական կենտրոնից տեղեկություն է փոխանցվել Շենգավիթի քննչական բաժին, որ երեխայի մահվան պատճառ է հանդիսացել T80.5 անաֆիլակտիկ ցանցակաթված շիճուկի ներարկումը: Քննչական բաժինը ունի նաև օպերատիվ տեղեկություններ, որ երեխային 2 անգամ պատվաստել են, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը