Լրահոս

22.07.2017 14:07


Երևան-Սևան ճանապարհին մեքենան բախվել է գովազդային վահանակին․ վարորդը զոհվել է

Երևան-Սևան ճանապարհին մեքենան բախվել է գովազդային վահանակին․ վարորդը զոհվել է

Հուլիսի 21-ին, ժամը 21:00-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Opel Astra G մակնիշի 34 RN 990 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին, ինչի հետևանքով վարորդը (անձը չպարզված քաղաքացի) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Ըստ բժիշկների՝ վարորդը տեղափոխվել է մահացած:

Այս խորագրի վերջին նյութերը