Լրահոս

26.07.2017 11:17


Սասնա ծռերի դատը, դեռ չմեկնարկած, ընդմիջվել է

Սասնա ծռերի դատը, դեռ չմեկնարկած, ընդմիջվել է

Երեւանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր 14 հոգու» գրծով դատավարությունը, դեռ չմեկնարկած, 30 րոպեով ընդմիջվել է։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարել է, որ նիստն ընդմիջվում է ամբաստանյալների ներկայությունն ապահովելու համար։

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը