Լրահոս

27.07.2017 00:24


Վանաձորում լիցքավորման ժամանակ ռետինե խողովակը դուրս է պոկվել և վնասել 22-ամյա լիցքավորողին

Վանաձորում լիցքավորման ժամանակ ռետինե խողովակը դուրս է պոկվել և վնասել 22-ամյա լիցքավորողին

Հուլիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռում մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի գազալցակայանից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «Սեզամ» գազալցակայանից, որը գտնվում է Նարեկացու 67Գ հասցեում, որտեղ Տարոն 4 թաղամասի բնակիչ, նշված գազալցակայանում որպես լիցքավորող աշխատող 22-ամյա Նարեկ Պեպանյանը գազալցակայանում ավտոմեքենա լիցքավորելու ժամանակ ռետինե խողովակի դուրս պոկվելու և դեմքի մասին հարված ստանալու հետևանքով է ստացել վանսվածքները:

Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ նա գտնվում է անգիտակից վիճակում և կատարվածի մասին ի վիճակի չէ հայտարարություն տալու: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Պեպանյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը