Լրահոս

27.07.2017 22:45


Արտակարգ դեպք Երևանում. 2-ամյա երեխան տատիկի գրկից վայր է ընկել պատշգամբից

Արտակարգ դեպք Երևանում. 2-ամյա երեխան տատիկի գրկից վայր է ընկել պատշգամբից

Այսօր՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր փողոցի տներից մեկից:

Պարզվել է, որ նշված տան 2-րդ հարկի պատշգամբի մոտ երեխայի՝ 2-ամյա է. Շ-ի տատիկը՝ 54-ամյա Ա. Ս.-ն, երեխային օրորելու ժամանակ գրկից անզգուշաբար պատշգամբից գցել է երեխային: Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տատիկը Չարենցավանից հյուր էր եկել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը