Աշխարհ

22.08.2017 22:46


Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության հունահռոմեական 80 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դարձավ չեմպիոն։

Հայ ըմբիշը եզրափակչում հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիեւին։ ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Մաքսիմ Մանուկյանն այսօր փայլուն գոտեմարտեր է անցկացրել։ Նա կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։

66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանին չհաջողվեց դառնալ բրոնզե մեդալակիր։ Երրորդ տեղի համար պայքարում Ասլանյանը զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Սուրկովին։

Այսպիսով, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու ոսկե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում։ Չեմպիոններ դարձան Արթուր Ալեքսանյանը եւ Մաքսիմ Մանուկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը