Կարծիք

04.09.2017 12:24


Ուղղակի դեռ ստրկական մտածելակերպով հպարտ ճորտեր ենք

Ուղղակի դեռ ստրկական մտածելակերպով հպարտ ճորտեր ենք

Եթե սիգարետների մնացուկները շպրտելու դեմ պայքարը արդյունք տվեց, անմիջապես պետք է անցնել փողոցում կեղտոտող շներին Երևանի տարածքից վտարելու, իսկ փողոցի մեջտեղը սատկող առնետների ու կատուների ընտանիքի անդամներին ազատությունից ցմահ զրկելու գործին։ Թե չէ հիմա էլ դրանք չեն թողելու տարածքը պետություն դառնա։

Սա շատ կարևոր քայլ է ծայրամասային սաթելիտ-գուբեռնիայից սուվերեն պետություն դառնալու ճանապարհին։ Մենք հո փնթի չե՞նք, ուղղակի դեռ ստրկական մտածելակերպով հպարտ ճորտեր ենք։

Հ․Գ․ Երբ քեզ հետևից պերմանենտ բռնաբարում են, իսկ քո ուշք ու միտքը՝ դիմացից նայողին սիրուն երևաս, հույսով, որ հետևինին ոչ մեկը չի տեսնում։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը