Կարծիք

06.09.2017 07:55


Եթե դու պետական պաշտոնյա ես, ապա․․․

Եթե դու պետական պաշտոնյա ես, ապա․․․

Եթե կեղծիքներով ձևավորված և այդ կեղծիքներին ամենաուղղակի մասնակցություն ունեցած թիմի անդամ ես, ապա դու առնվազն պետական պաշտոնյա ես կամ բարձրաստիճան պաշտոնատար անձ, բնականաբար քո քույրը, եղբայրը, քեռին, մորաքույրը, խնամին ու քավորը, մի խոսքով՝ ազգուտակդ անպայման ունի եկամտաբեր պաշտոն կամ անպայման ունի տենդեր շահող հիմնարկ։

Եթե դու պետական պաշտոնյա ես, ապա կինդ անպայման հարյուր հազար դոլարներ նվեր է ստանում անհայտ նվիրատուից, իսկ տղադ ու աղջիկդ, որ տարօրինակ զուգադիպությամբ ամենատաղանդավորներն են, անպայման անվճար են սովորում, իսկ հետո անպայման կա՛մ պատգամավոր են ընտրվում, կա՛մ մեկ այլ պաշտոնի նշանակվում։

Եթե դու պետական պաշտոնյա ես, ապա տղադ բանակ չի գնա, որովհետև կա՛մ գիտության համար ուշքը գնում է, կա՛մ ամենաքիչը՝ ալերգիա ունի։ Եթե պաշտոնյա ես, ապա այն նույն հանցանքի համար, որի դեպքում ուրիշին տաս տարի ազատազրկում են, քեզ, կամ տղայիդ՝ ամենաշատը պայմանական ազատազրկում կտան և եթե դու պաշտոնյա ես, ապա նույնիսկ այն դեպքում, երբ տղադ մահվան ելքով ավտովթարի մեղավորն է, նա ոչ միայն չի ազատազրվում, այլ նույնիսկ պարգևատրվում է։

Եվ եթե դու իշխանամերձ ես կամ իշխանամետ, ապա ծնունդդ ու հարսանիքդ ուրախ կանցնի, քանի որ այն իր ներկայությամբ անպայման կպատվի ու կպարի երկիրը շրիշակի (պլինտուս) մակարդակի հասցրած համար 1-ը․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը