Կարծիք

19.09.2017 08:22


«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովն, ասես, ՀՀԿ համագումարը լիներ

«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովն, ասես, ՀՀԿ համագումարը լիներ

«Հայաստան-Սփյուռք» նախորդ համաժողովը տեղի է ունեցել 2014-ին:
Դրանից հետո մինչ օրս մի շարք իրադարձություններ են տեղի ունեցել հայրենիքում. կեղծվել է սահմանադրական հանրաքվեն, ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով կորցրել ենք 800 հեկտար «անպետք, ոչ ռազմավարական նշանակության տարածք», տեղի է ունեցել Սասնա ծռերի գործողությունը, այս տարվա ապրիլի 2-ին անցկացվել են խայտառակ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքները կեղծվել են...Մնացած այլանդակ երևույթների մասին չեմ ասում: Ավելին՝ երկիրը դատավարությունների մեջ թաղված է:
Այսօր մեկնարկած «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ամբիոնից (որն, ասես, ՀՀԿ համագումարը լիներ), այս ամենի մասին ոչ մի բառ չհնչեց: Երևի, մեռելոցի հետ էր համընկել, դրա համար լռեցին։
Սփյուռքի գլխավոր ձայնափողի՝ հարգարժան Արամ Առաջին Կաթողիկոսի ելույթով շատերն են հիացած:
Ես հիացած չեմ: «Ո'չ նալին, ո'չ մեխին» խփող ելույթ էր, որում խոսք չկար վերոնշյալ խնդիրների մասին:
Այո՛, նրա խրոխտ հնչերանգն ու պաթոսը դուրեկան են, բայց դա շփոթել «համարձակ խոսքի» հետ, ես չեմ կարող:
Նախկինում Արամ Առաջինը շատ ավելի սուր ու համարձակ ելույթներով է հանդես եկել (թեպետ, Հայաստանում ոչինչ էլ չի փոխվել), իսկ հիմա, կարծես, կամաց-կամաց նմանվում է Գարեգին Երկրորդին:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը