Կարծիք

20.09.2017 23:05


Անամոթնե՛ր, ինքը սուրբ ա...

Անամոթնե՛ր, ինքը սուրբ ա...

Սովետի աթեիզմի, պահեստների վերածված շատ եկեղեցիների ու արհամարհված «կղերականության» պայմաններում էդքան սիրե՞լ կլիներ Վազգեն Առաջինին, որ մենք էինք սիրում...
Չէինք սիրում, է՛...պաշտում էինք...դեռ փոքրուց....Շա՜տ փոքրուց արդեն պաշտում էինք:
Տատս երկու տարով մեծ էր Վազգեն Առաջինից և որովհետև Կաթողիկոսին պաշտում էր, մենք` էրեխեքով հաճախ էինք հոգու հետ խաղում:
Հարցնում էինք.
- Ա՛յ, տատ, ախր դու պապիկից էլ ես երկու տարով մեծ, ի՞նչ տաբերություն, հենա Վազգեն Առաջինի հետ պսակվեիր, էլի՛..․
- Անամոթնե՛ր, ինքը սուրբ ա,- ամեն անգամ լսելով մեր հարցը` բարկանում էր տատս:
Դե, լկստված էինք ու շարունակում էինք.
- Բայց եթե սուրբ չլիներ` կպսակվեի՞ր,- անպատկառորեն հարցնում էինք մենք:
- Դե, կորե՛ք աչքիցս...քո պարի, քո էլ դաշնամուրի ժամն ա, վազեք պարապմունքի,- հունից դուրս էր գալիս տատս:
Նման «սյուրռեալիստական» հարցերով տատիկիս սկսեցինք տանջել 7 տարեկանից, երբ մայրս մեզ տարավ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար, ճեղքեց ամբոխը ու մեզ կանգնեցրեց Վեհարանից դուրս եկող Վազգեն Առաջինի դիմաց:
Վեհափառը ձեռքը դրեց մեր գլխին, ժպտաց ու..մարդու պես խոսեց....
Վեհը դիպավ մեր գլխին ու մարդու պես խոսեց...
Մեր աչքերը չռվեցին...
Մարդ էր, իսկական ՄԱՐԴ...ՎԵ՛Հ...
Այսօր նրա ծննդյան օրն է
Շնորհավո'ր

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը