Լրահոս

22.09.2017 22:39


Մարզահամերգային համալիրի մոտ բախվել են թիվ 37 երթուղին սպասարկող Газель-ը և Opel-ը. կան վիրավորներ

Մարզահամերգային համալիրի մոտ բախվել են թիվ 37 երթուղին սպասարկող Газель-ը և Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, բախվել են Opel մակնիշի 34 AF 662 համարանիշի և թիվ 37 երթուղին սպասարկող Газель մակնիշի 2051 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը