Աշխարհ

24.09.2017 09:46


Բարսելոնան խոշոր հաշվով հաղթանակ տարավ (տեսանյութ)

Բարսելոնան խոշոր հաշվով հաղթանակ տարավ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ժիրոնայի» դարպասը. հատկանշական է, որ դրանցից երկուսն ինքնագոլեր են գրանցվել:

Հանդիպման 17-րդ րոպեին Ադայն է պատահմամբ գնդակն ուղարկել դարպասը, իսկ 48-րդ րոպեին Ալեիշ Վիդալի փոխանցում-հարվածից հետո գնդակն անդրադարձել է դարպասապահ Իրաիսոսից:

Խաղի 69-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Լուիս Սուարեսը:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 18 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը