Լրահոս

22.10.2017 18:58


Դավթաշենի բնակարաններից մեկում գրապահարան է այրվել․ դեպքի վայր են մեկնել 2 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, ԱԻՆ արձագանքման և օպերատիվ խմբերը

Դավթաշենի բնակարաններից մեկում գրապահարան է այրվել․ դեպքի վայր են մեկնել 2 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, ԱԻՆ արձագանքման և օպերատիվ խմբերը

Հոկտեմբերի 22-ին, ժամը 15:51-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամաս 4ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հյուրասենյակում այրվում է գրապահարան. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:25-ին, մարվել՝ 16:35-ին:

Հյուրասենյակում այրվել է փայտյա գրապահարանը՝ գրքերով՝ 2 քմ և մասամբ ջերմահարվել գորգը և փայտյա մանրահատակը՝ 0.5 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը