Աշխարհ

22.10.2017 20:39


Ադրբեջանի բանակի զինծառայող է սպանվել

Ադրբեջանի բանակի զինծառայող է սպանվել

Հոկտեմբերի 22-ին սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող, շարքային Զեյնալով Ջաբբար Ֆիրուդդին օղլուն (Zeynalov Cabbar Firuddin oğlu)։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ զինծառայողը սպանվել է «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման հետևանքով»։ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Razm.info-ին հայտնեց, որ սա ապատեղեկատվություն է։

Սենոր Հասրաթյանը նշեց, որ Պաշտպանության Բանակը միջադեպի հետ որևէ կապ չունի և զինծառայողը սպանվել է «սեփական բանակում կանոնադրական հարաբերությունների խախտման արդյունքում»։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը