Լրահոս

23.10.2017 14:01


Դավթաշենում դի է հայտնաբերվել

Դավթաշենում դի է հայտնաբերվել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 10:29-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1961 թ. ծնված Վ. Բ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը