Լրահոս

23.10.2017 20:11


Խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ Երևան–Արմավիր ճանապարհին, բախվել են Nissan-ն ու 06-ը, կա զոհ

Խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ Երևան–Արմավիր ճանապարհին, բախվել են Nissan-ն ու 06-ը, կա զոհ

Քիչ առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան -Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Nissan Altima մակնիշի 22 ՍՏ 454 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 ՍF 820 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ում խոշոր հրդեհ է բռնկվել և կրակն այնքան ուժեղ է, որ տեսանելի է մոտ 500 մետրից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդների ինքնությունը:

Մանամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը