Հարցազրույց

Նոյեմբեր 14, 2017 11:27

Արթուր Պետրոսյան. «Կարծում եմ՝ ճիշտ ուղու վրա ենք» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան. «Կարծում եմ՝ ճիշտ ուղու վրա ենք» (տեսանյութ)

Նոյեմբերի 13-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստան-Կիպրոս ընկերական խաղից հետո կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը.

-Պարոն Պետրոսյան, ի՞նչ էիք պատրաստել այսօրվա խաղի համար և ինչքանո՞վ այն ստացվեց ։

-Ըստ իս, ինչ որ ծրագրել էինք՝ ստացվեց։ Շատ պահեր ստեղծեցինք, որոնք չօգտագործեցինք։ Կարող էինք հենց առաջին խաղակեսում էլ խաղը վերջացնել։ Պաշտպանությունում փոփոխություններ էինք արել, և կարծում եմ՝ դա նույնպես իր արդյունքը տվեց։

-Այսօրվա խաղում թիմը երկու գոլ խփեց ստանդարտ իրավիճակներից։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

-Որովհետև շատ ենք աշխատում ստանդարտների վրա` թե տուգանայինների, և թե անկյունայինների։ Տղաները լավ են կատարում իրենց գործը խաղադաշտում, և դրա համար էլ ամեն ինչ ստացվում է։

-Եթե ի մի բերենք երկու ընկերական հանդիպումներն ու ձեր փորձարկումները, ի՞նչ արդյունքի հասանք։

-Շատ լավ պահեր ունեցանք երկու խաղերում էլ, խաղարկումները ստացվում էին, մեկ-երկու հպումով արագ տեղաշարժվելով արագ կարողանում էինք գրոհել։ Նորեկները այս պահի դրությամբ արդարացրեցին սպասելիքները։ Կարծում եմ՝ ճիշտ ուղու վրա ենք։

-Պարոն Պետրոսյան, ինչպես Բելառուսի խաղում, այնպես էլ այսօր թիմը սկսեց խաղալ 5 պաշտպանով։ Դա մրցակցի ճնշման արդյո՞ւնքն էր, թե նաև այդ մարտավարությունն էիք փորձարկում։

-Երևի կլինեն խաղեր, երբ մի գնդակի առավելությամբ հաղթելու ենք, և դրա համար հիմա սա փորձարկում էինք, որպեսզի պատրաստվեինք նման վիճակներին և այդ պահին ուժեղացնենք պաշտպանությունը։ Ըստ իս, երկու խաղերում էլ դա շատ լավ ստացվեց։

-Ի՞նչն էր պատճառը, որ երկու ընկերական խաղում էլ դարպասապահի փոփոխություն չտեսանք, և դարպասը պաշտպանում էր Արսեն Բեգլարյանը։

-Արման Մելիքսեթյանը առաջին անգամ էր հրավիրվում ազգային թիմ, իսկ Գոռը մի քանի անգամ հրավիրվել և մասնակցել էր հավաքներին։ Ասեմ կարճ՝ չհամոզեցին, որ կարող են այսպիսի խաղին խաղալ։ Ավելի շատ ասածս հոգեբանական վիճակին է վերաբերվում, բայց նշեմ, որ մենք պլանավորել էինք իրենց խաղացնել։

-Իսկ կա՞ն Հայաստանի առաջնությունում այնպիսի դարպասապահներ, ովքեր կարող են մրցակցել Արսեն Բեգլարյանի հետ։

-Երկու խաղում էլ Արսենը շատ լավ ու վստահ խաղ ցուցադրեց, միայն այսօր երկրորդ գոլի ժամանակ սխալվեց։ Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանում առկա դարպասապահներից համար առաջինը Արսեն Բեգլարյանն է։ Իհարկե, դա չի նշանակում, որ նա իր մշտական տեղը ապահովել է, և պետք է շարունակի աշխատել։

-Նախորդ խաղին երկրպագուները լռության ակցիա էին սկսել, որը շարունակվեց նաև այս խաղում։ Ինչպե՞ս եք վերաբերում այդ փաստին։

-Շատ վատ։ Գիտեք, բոլորի մոտ էլ դժվար պահեր լինում են։ Եթե դու երկրպագում ես թիմին, ապա թե դժվար, և թե լավ պահերին պետք է թիմիդ կողքին լինես։ Նախորդ խաղին սուլում էին մեր ֆուտբոլիստներին, և դա շատ վատ է։ Մեր ֆուտբոլիստները արժանի չէին դրան։

-Դուք հայտարարել էիք, որ շարունակելու եք հակավաքանի ղեկին ձեր աշխատանքը։ Մարզչական շտաբում փոփոխություններ լինելո՞ւ են։

-Ոչ։

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Էդ. Նալբանդյան․ «Բաքուն հետ է կանգնել բազմաթիվ պայմանավորվածություններից»

Էդ. Նալբանդյան․ «Բաքուն հետ է կանգնել բազմաթիվ պայմանավորվածություններից»

Դեկտեմբեր 19, 2017 22:08 Այն, ինչ առաջարկվել է համանախագահների կողմից և ինչին սատարում է Հայաստանը, մերժվում է Ադրբեջանի կողմից։
Ստեփան Դանիելյան․ «Միայն ֆորս-մաժորային իրավիճակներում պարզ կլինի»

Ստեփան Դանիելյան․ «Միայն ֆորս-մաժորային իրավիճակներում պարզ կլինի»

Դեկտեմբեր 19, 2017 21:47 Նոր կառավարման ձևի պայմաններում արդյոք հնարավոր կլինի՞ կայությունը պահպանել, թե ոչ:
Կնեսետի փոխխոսնակը վստահ է, որ Իսրայելը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ի վերջո կարտահայտի իր դիրքորոշումը

Կնեսետի փոխխոսնակը վստահ է, որ Իսրայելը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ի վերջո կարտահայտի իր դիրքորոշումը

Նոյեմբեր 29, 2017 10:42 «Ես գիտեմ, թե որն է հայ ազգի ողբերգությունը»,-ասել է Թալի Պլոսկովը։
Անդրանիկ Թևանյան․ «Դատարանը Բաբայանի գործով քաղաքական որոշումը դակեց» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան․ «Դատարանը Բաբայանի գործով քաղաքական որոշումը դակեց» (տեսանյութ)

Նոյեմբեր 28, 2017 12:33 «Նման դատավարություն Սամվել Բաբայանի դեմ եղել էր Բաքվում»,-հիշեցրել է քաղաքագետը։
Ավետիք Իշխանյան. «Սամվել Բաբայանի դեմ գործ են սարքել» (տեսանյութ)

Ավետիք Իշխանյան. «Սամվել Բաբայանի դեմ գործ են սարքել» (տեսանյութ)

Նոյեմբեր 20, 2017 20:41 Սա նրան մեկուսացնելու ձև էր։
Արթուր Պետրոսյան. «Կարծում եմ՝ ճիշտ ուղու վրա ենք» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան. «Կարծում եմ՝ ճիշտ ուղու վրա ենք» (տեսանյութ)

Նոյեմբեր 14, 2017 11:27 Տղաները լավ են կատարում իրենց գործը խաղադաշտում։
Կարևոր անձ․ հարցազրույց Մարգարիտա Սիմոնյանի հետ (տեսանյութ)

Կարևոր անձ․ հարցազրույց Մարգարիտա Սիմոնյանի հետ (տեսանյութ)

Նոյեմբեր 12, 2017 13:41 «Ֆորբս»-ի ամենաազդեցիկ կանանց ցուցակում էր ընդգրկվել։
Ի՞նչ պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը (ֆոտոշարք)

Ի՞նչ պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 26, 2017 13:09 Պացիենտը պետք է հստակ գիտակցի, թե ինչու է դիմում նման վիրահատության:
ԱՄՆ դեսպան. «Ես Հայաստանում քաշ եմ հավաքել» (տեսանյութ)

ԱՄՆ դեսպան. «Ես Հայաստանում քաշ եմ հավաքել» (տեսանյութ)

Հոկտեմբեր 25, 2017 17:00 Խոսել է հայաստանյան սովորույթների մասին։
Շավարշ Քոչարյան. Բաքուն շարունակում է խոչընդոտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին

Շավարշ Քոչարյան. Բաքուն շարունակում է խոչընդոտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին

Հոկտեմբեր 23, 2017 21:04 Հանձնարարել են Նովրուզ Մամեդովներին հանդես գալ քարանձավային մտքի պոռթկումներով։
Կվերականգնվի արդարության սկզբունքը. նախարարը՝ տարկետման իրավունքի վերացման մասին (տեսանյութ)

Կվերականգնվի արդարության սկզբունքը. նախարարը՝ տարկետման իրավունքի վերացման մասին (տեսանյութ)

Հոկտեմբեր 23, 2017 13:35 Փոփոխվում են տարկետման տրամադրման պայմանները։
«Նոր ռուսական սենսացիաներ»․ «Խոսում է Քսենյա Սոբչակը»․ բացառիկ հարցազրույց (տեսանյութ)

«Նոր ռուսական սենսացիաներ»․ «Խոսում է Քսենյա Սոբչակը»․ բացառիկ հարցազրույց (տեսանյութ)

Հոկտեմբեր 23, 2017 09:49 ՌԴ նախագահի թեկնածուն չի խուսափել բավականին անկեղծորեն խոսել իր անձնական կյանքի ամենանուրբ մանրամասների մասին։
Ով կդառնա որակյալ պետություն, նա կշահի ղարաբաղյան կռիվը

Ով կդառնա որակյալ պետություն, նա կշահի ղարաբաղյան կռիվը

Հոկտեմբեր 18, 2017 15:07 Եթե մնանք, ինչպես այժմ ենք՝ փթած, քրեաօլիգարխիկ բարքերով, կեղծիքների հետամուտ երկիր, ոչ մի հաջողության էլ չենք հասնի։