Կարծիք

18.11.2017 10:29


Էլ ի՞նչ անկախ պետություն

Էլ ի՞նչ անկախ պետություն

Միացյալ Նահանգները ռազմաբազաներ չի տեղադրել Իսրայելում ու հայտարարել, որ դա անում է հրեաներին արաբներից ու Իրանից պաշտպանելու համար։ Կամ Իսրայելը ամերիկացի սահմանապահներ չի տեղակայել իր սահմանների ամբողջ երկայնքով՝ դրանք վերահսկելու համար։

ԱՄՆ-ն Իսրայելին տրամադրում է գումար, տեխոնոլոգիաներ ու միջազգային աջակցություն, իսկ հրեաներն էլ դա ճիշտ օգտագործելով՝ պաշտպանվում են թշնամիներից։

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի առկայությունը մենք արդարացնում ենք թուրքերից պաշտպանվելու հանգամանքով, դա քիչ է, մի հատ էլ հայ-թուրքական սահմանի վերահսկողությունը հանձնել են ռուս սահմանապահներին։ Իսկ ռուսներն էլ այս ամենն օգտագործում են Հայաստանին խիստ վերահսկողության տակ պահելու համար։

Մեր հանրության մեծ մասի մտքով անգամ չի անցնում, որ կարելի է թուրքերից պաշտպանվել կամ նրանց հետ խոսել սեփական ուժերով։ Եթե մի պետություն սեփական ուժերով չի կարողանում պաշտպանել իր սահմաներն ամբողջությամբ, էլ ի՞նչ անկախ պետություն:

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը