Լրահոս

13.12.2017 09:24


26–ամյա վարորդը Նոր Զովք սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել կայանված Mercedes-ին. տղամարդը մահացել է

26–ամյա վարորդը Նոր Զովք սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել կայանված Mercedes-ին. տղամարդը մահացել է

Դեկտեմբերի 12-ին մահվան ելքով վրաերթ–վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում 26-ամյա Մարտին Մադոյանը Հանրապետության փողոցում Նոր Զովք սուպերմարկետի դիմաց իր վարած Mercedes մակնիշի MA 091 RT համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, օգնել է վրաերթի ենթարկածին տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը, ով տղամարդ էր՝ ճանապարհին մահացել է:

Վրաերթից հետո Mercedes-ը բախվել է կայանված վիճակում գտնվող մեկ այլ Mercedes մակնիշի 48 VM 444 համարանիշի ավտոմեքենայի:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը