Աշխարհ

14.12.2017 14:31


Ադրբեջանի բանակի զորամասերից մեկի գումարտակի հրամանատար է սպանվել (լուսանկար)

Ադրբեջանի բանակի զորամասերից մեկի գումարտակի հրամանատար է սպանվել (լուսանկար)

«Հայկական կողմի արձակած կրակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սալահով Ֆիզուլի Սուլեյման օղլուն (Salahov Fizuli Süleyman oğlu): Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ըստ բաց աղբյուրների ուսումնասիրության՝ կարող ենք պնդել, որ սպանված զինծառայողը ժամկետային չէր: Սալահով Ֆիզուլիին պարգևատրել է նաև Ադրբեջանի նախագահը:

Ըստ բաց աղբյուրների ուսումնասիրության՝ սպանվածը Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար էր:

Իլհամ Ալիևը պարգևատրում է Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Սալահով Ֆիզուլի Սուլեյման օղլուին (Salahov Fizuli Süleyman oğlu)
Իլհամ Ալիևը պարգևատրում է Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Սալահով Ֆիզուլի Սուլեյման օղլուին (Salahov Fizuli Süleyman oğlu)

Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017-ին մահացած Ադրբեջանի բանակի 55 զինծառայողի անուն։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:

Հայտնի է դարձել ևս 3 անձանց մահվան մասին, որոնց դեպքում հավանականությունը մեծ է, որ նրանք կարող են Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար փաստերի պակասի պատճառով այս 3 հոգուն ցուցակում դեռ չենք ներառել:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը