Կարծիք

06.01.2018 21:30


Աստծո տաճարում գոնե միմոսություն մի արեք, մե՛ղք է

Աստծո տաճարում գոնե միմոսություն մի արեք, մե՛ղք է

Լա՛վ, հասկացանք թատրոն, հասկացանք կրկես, բայց այսքան կեղծ ու անտաղա՞նդ․․․
Ում ինչ դեր ասես տալիս են, Սահմանադրություն կեղծողը երդվում է՝ օրը հազար անգամ իր ձեռքով խախտվող Սահմանադրության վրա ձեռքը դրած, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ են տալիս հայրենիքը աղետի գոտու վերածած, հայրենիքի բյուջեի թալանին ամենաակտիվ մասնակցություն ունեցող, հայրենիքի իսկական տերերին հայրենազուրկ դարձրածներին։ Ում ինչ ասես հագցնում են, իրավագիտության հետ կապ չունեցողին՝ դատավորի թիկնոց, բանակի երես չտեսածներին՝ կամուֆլյաժ, անհավատ անաստվածներին՝ խաչեղբոր թիկնոց կամ վեղար։

Չեք զգո՞ւմ, որ սխալ, վարկաբեկված դերակատարներ ընտրելով՝ ամեն ինչ արժեզրկել եք․․․

Աստծո տաճարում գոնե միմոսություն մի արեք, մե՛ղք է․․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը