Կարծիք

09.01.2018 09:17


Իրանի նկատմամբ հիբրիդային պատերազմի բացասական հետևանքների դրսևորումները չեն կարող շրջանցել Հայաստանի Հանրապտությունը

Իրանի նկատմամբ հիբրիդային պատերազմի բացասական հետևանքների դրսևորումները չեն կարող շրջանցել Հայաստանի Հանրապտությունը

Թեև ես իրանագետ չեմ, այն էլ՝ քառասուն տարվա, բայց մի քանի պարզ ճշմարտություն գիտեմ, որի համար իրանագետ պետք չի լինել։

ա․ ՀՀ շուրջ քառորդ դարվա պատմության մեջ Իրանի Իսլամական Հանրապետությունը խաղացել է գերազանցապես դրական դերակատարություն։

բ․ Հիբրիդային պատերազմի թիրախ դարձած Իրաքում և Սիրիայում ոչ միայն չեն ձևավորվել դեմոկրատական իշխանություններ, այլև՝ որպես արդյունք և հետևանք հիբրիդային հարձակման, տեղի են ունեցել մասսայական ավերածություններ, հարյուր հազարներով հաշվող զոհեր, միլիոններով հաշվող փախստականներ, կրոնական անհանդուրժողականության սարսափելի սրացումներ, եզդիների ցեղասպանություն։

գ․ Իրանի քաղաքական համակարգը ունի ճկունության որոշակի աստիճան, ինչը նրան հնարավորություն է տվել մինչև այժմ հիբրիդային հարձակմանը կուլ չգնալ։

դ․ Իր նկատմամբ հիբրիդային հարձակման հաջողության դեպքում Իրանը չի կարող ամբողջովին խուսափել այն բացասական դրսևորումներից, ինչը հիմա առկա է Իրաքում և Սիրիայում։

ե․ Իրանի նկատմամբ հիբրիդային պատերազմի բացասական հետևանքների դրսևորումները չեն կարող շրջանցել Հայաստանի Հանրապտությունը։

Մի խոսքով՝ «Պահյա, պահպանյա Զհանրապետությունս Իրանի Իսլամական առերևույթ և աներևույթ թշնամիներից։ Ամեն»։

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը