Աշխարհ

Հունվար 12, 2018 11:59

Էրդողանի պապը Սարիղամիշի ճակատամարտում մահացել է սառնամանիքից (լուսանկար)

Էրդողանի պապը Սարիղամիշի ճակատամարտում մահացել է սառնամանիքից (լուսանկար)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր մորական պապը՝ Մուսթաֆա օղլու Քեմալը մահացել է Սարիղամիշի հանրահայտ ճակատամարտի ժամանակ:

Միջանկյալ նշենք,որ թուրքական զորքերը՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի գլխավորությամբ, 1914-ի դեկտեմբերի 20-ին հարձակում սկսեցին ռուսական զորքերի դեմ Սարիղամիշի ուղղությամբ։

Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ Թուրքիայի նախագահը նշել էր, որ իր պապը այդ օրերին զենքը ձեռքին ցրտահարվել է և մահացել: Հետագայում պարզվել է, որ Օսմանյան արխիվներում Էրդողանի պապու անունը չի ներառվել Սարիղամիշի ճակատամարտում զոհվածների ցուցակում, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում:

Կարճ ժամանակ անց Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ տեղեկացնելով, որ Էրդողանի պապը չի ներառվել «նահատակների» ցուցակում, քանի որ նա մահացել է ոչ թե թշնամու հարվածից, այլ եղանակային ցուրտ պայմաններից:

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է մի փաստաթուղթ, որում նշված է, որ Էրդողանը պապը ծնվել է 1882թ. Թուրքիայի Ռիզե նահանգի Ուլուջամե գյուղում:

Հիշեցնենք, որ Սարիղամիշի ճակատամարտը եղել է առաջին համաշխարհային պատերազմում ռուսական և օսմանյան կայսրությունների ամենամեծ ռազմական բախումներից մեկը։ Բուն մարտական գործողությունները տևել են դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 17-ը։ Ավարտվել է թուրքերի լիակատար պարտությամբ։ Տեղեկություններ կան այն մասին, որ այդ ժամանակ հայերն են Էնվերին փրկել ռուսների մոտ գերի ընկնելուց:

Աղբյուրը` Ermenihaber.am

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Բաքուն կրկին հոսանքազրկվել է

Բաքուն կրկին հոսանքազրկվել է

Հուլիս 21, 2018 12:35 Էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել:
Թրամփի նախկին խորհրդական. «Էրդողանը աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից է»

Թրամփի նախկին խորհրդական. «Էրդողանը աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից է»

Հուլիս 21, 2018 07:07 «Թրամփը սիրում է ուժեղ առաջնորդներին»։
Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հնարավոր է ռազմատեխնիկական համագործակցություն

Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հնարավոր է ռազմատեխնիկական համագործակցություն

Հուլիս 20, 2018 20:52 Ալիևը հանդիպել է ֆրանսիական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ։
The Guardian. «Սարսափի խեղդող մթնոլորտը շարունակում է գոյություն ունենալ Թուրքիայում»

The Guardian. «Սարսափի խեղդող մթնոլորտը շարունակում է գոյություն ունենալ Թուրքիայում»

Հուլիս 20, 2018 20:25 Արտակարգ դրության ռեժիմի դադարեցումը որևէ փոփոխություն չի մտցնի:
Բաբելը Օզբիլիսի հետ լուսանկար է հրապարակել` նրան անվանելով թիմի աստղ

Բաբելը Օզբիլիսի հետ լուսանկար է հրապարակել` նրան անվանելով թիմի աստղ

Հուլիս 20, 2018 18:55 «Շերիֆում» կարճատև վարձակալությունից հետո վերադարձել է թուրքական ակումբ:
Ադրբեջանական սպառնալիքների պատճառով Հայաստանում հանգրվանած բելառուսցի բլոգերը տեսանյութ է հրապարակել արդեն Երևանից

Ադրբեջանական սպառնալիքների պատճառով Հայաստանում հանգրվանած բելառուսցի բլոգերը տեսանյութ է հրապարակել արդեն Երևանից

Հուլիս 20, 2018 18:22 Ադրբեջանական սպառնալիքների պատճառով հանգրվանել է Հայաստանում։
Փայլան. «Ամոթ է, որ նախագահական պալատը հոգևորականին օգտագործում է իր կեղտոտ գործարքների մեջ»

Փայլան. «Ամոթ է, որ նախագահական պալատը հոգևորականին օգտագործում է իր կեղտոտ գործարքների մեջ»

Հուլիս 20, 2018 17:25 Բրանսոնը, Էրդողանի խոստովանությամբ, պատանդ է պահվում։
Հրթիռահրետանային նորակառույց ռազմաբազաներ Ադրբեջանում

Հրթիռահրետանային նորակառույց ռազմաբազաներ Ադրբեջանում

Հուլիս 20, 2018 12:41 Գտնվում են Թանգրիղուլուլարում և Աղջաբեդիում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ

Հուլիս 20, 2018 11:40 Ամենայն հավանականությամբ, կլինեն երկկողմ հանդիպումներ ամերիկյան գործընկերների հետ:
Այսօր Շախմատի միջազգային օրն է

Այսօր Շախմատի միջազգային օրն է

Հուլիս 20, 2018 07:50 Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը։
Արտակարգ դրության վերացման առիթով թուրք պատգամավորը սափրել է մորուքը (լուսանկար)

Արտակարգ դրության վերացման առիթով թուրք պատգամավորը սափրել է մորուքը (լուսանկար)

Հուլիս 19, 2018 23:15 Սափրել է լրագրողների առջև՝ Թուրքիայի խորհրդարանի գեղեցկության սրահներից մեկում։
ԵԱՀԿ-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը

ԵԱՀԿ-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը

Հուլիս 19, 2018 23:03 Կոչ է արել բարեփոխել երկրի Ընտրական օրենսգիրքը:
Վենեսուելան իր ոսկու պաշարները ուղարկում է Թուրքիա

Վենեսուելան իր ոսկու պաշարները ուղարկում է Թուրքիա

Հուլիս 19, 2018 20:16 «Հապա պատկերացրեք, եթե մեր ոսկիները Շվեյցարիա ուղարկեինք»։
Զանգվածային թունավորման դեպք Թուրքիայում

Զանգվածային թունավորման դեպք Թուրքիայում

Հուլիս 19, 2018 19:11 Հոսպիտալացվել է 700 բանվոր։
Նոր սպանվածի անուն և մանրամասներ 2017թ Ադրբեջանի «լրտեսների գործից»

Նոր սպանվածի անուն և մանրամասներ 2017թ Ադրբեջանի «լրտեսների գործից»

Հուլիս 19, 2018 14:32 Նրան Թարթառից տարել են Մինգեչաուր և կտտանքների ենթարկել:
Նեապոլում Ռոնալդուի լուսանկարով զուգարանի թուղթ են արտադրել (լուսանկար)

Նեապոլում Ռոնալդուի լուսանկարով զուգարանի թուղթ են արտադրել (լուսանկար)

Հուլիս 19, 2018 10:49 «Նապոլիի» երկրպագուները իրենց վերաբերմունքն են ցույց տվել նրա տեղափոխության վերաբերյալ: