Աշխարհ

15.01.2018 15:11


Էրդողանը կրկին սպառնացել է ներխուժել Աֆրին՝ Սիրիայի քրդերի տարածք

Էրդողանը կրկին սպառնացել է ներխուժել Աֆրին՝ Սիրիայի քրդերի տարածք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինչպես Սիրիայում «Եփրատի վահան» գործողության ընթացքում զորքեր մտցրեցին, այդպես էլ Սիրիայի քրդերի Աֆրին շրջան «Մի գիշեր հանկարծակի կարող են գալ»: Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Յոզղաթում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համաժողովի ընթացքում:

Թեև AP գործակալությունը նշում է, որ Թուրքիայի նախագահը հայտնել է, թե «մոտ օրերս կմտնեն Աֆրին», սակայն այս հայտարարությունից նման հստակ եզրահանգում հնարավոր չէ անել: Հիշեցնենք, որ թուրքիայի նախագահը վերջին ամիսներին պարբերաբար է նման հայտարարություն կատարում, սակայն առայժմ պարզ չէ, թե արդյոք Սիրիայի մյուս կարևոր խաղացողների հետ այդ հարցի շուրջ կարողացել են համաձայնության հասնել՝ թե ոչ:

Հիշեցնենք, որ Թուրքիան այս պահին զինուժ ունի Հալեպից հույսիս՝ Ազազի շրջանում, ինչպես նաև Իդլիբի հյուսիսում՝ անմիջապես Աֆրինին սահմանակից հատվածներում: Եթե հաշվի առնենք նաև թուրք-սիրիական սահմանի թուրքական ստորաբաժանումները, ապա Թուրքիան Աֆրինը փաստացի 4 կողմից շրջափակել է (բացառությամբ Հալեպից արևելք մի հատվածի, որ վերահսկում է Սիրիայի բանակը):

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը