Լրահոս

15.01.2018 21:13


Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» նախագծի հինգ մասնակիցների երգերը (տեսանյութ)

Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» նախագծի հինգ մասնակիցների երգերը (տեսանյութ)

Հունվարի 15-18-ը «Դեպի եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում կհրապարակվեն մրցույթի մասնակիցների երգերը: Այսօր դրանցից հինգն արդեն հասանելի են․

Թամար Կապրելիան – Poison (Ari Ari)

Ամալիյա Մարգարյան – Waiting For The Sun

Նեմրա – I’m A Liar

Հայկ Կասպարով – Enamórame

Սուրեն Պողոսյան – The Voice

Հիշեցնենք, որ «Դեպի եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն հետևյալ մասնակիցները՝ Ռոբերտ Քոլոյան, Սեւակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գեւորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալիյա Մարգարյան, Թամար Կապրելիան, Տյոմ, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, Կամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ»:

«Դեպի եվրատեսիլ» մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին։ Նախագծի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրին ՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը