Աշխարհ

19.01.2018 09:43


Ուլան Ուդեում դեռահասը կացնով և դանակով հարձակվել է դպրոցականների վրա, հրդեհել դասասենյակը. կան տուժածներ (տեսանյութ)

Ուլան Ուդեում դեռահասը կացնով և դանակով հարձակվել է դպրոցականների վրա, հրդեհել դասասենյակը. կան տուժածներ (տեսանյութ)

Սարսափելի դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի կազմի մեջ մտնող Բուրյաթիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան Ուդեում․ 9-րդ դասարանի աշակերտը կացնով և դանակով ներխուժել է դպրոց, հարձակվել աշակերտների վրա, դյուրավառ հեղուկով շշով հրդեհել դասասենյակը, իսկ վերջում ինքնավնասման փորձ կատարել:

Տուժել է 6 երեխա և 44-ամյա ուսուցչուհին։ 7-րդ դասարանցիների վրա հարձակված Անտոն Բիչիվինը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։

«Երեխաները սկսել են փախչել, խուճապ է սկսվել։ Ուսուցչուհին նետվել է Անտոնի վրա, որպեսզի պաշտպանի երեխաներին։ Նա կացնով հարվածել է ուսուցչուհուն, դրանից հետո հարձակվել է երեխաների վրա»,-հաղորդում է Mash-ը։

Իրավապահները պարզում են կատարվածի դրդապատճառները։

Նախնական տվյալներով` Անտոնը հարձակում է գործել դպրոցի վրա կիսամյակում երկուս ստանալու պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը