Լրահոս

19.01.2018 17:09


Սերժ Սարգսյանի եղբայրը միաձայն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Սերժ Սարգսյանի եղբայրը միաձայն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտում այսօր հոգաբարձուների նորաստեղծ խորհուրդն իր անդրանիկ նիստում «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանին միաձայն ընտրել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Նիստին ներկա են եղել Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի բոլոր 19 անդամները։

Խորհրդի քարտուղար է ընտրվել Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանը:

Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթը կայանալու է մարտի 6-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը