Լրահոս

22.01.2018 15:24


Վրաերթ Տիգրան Մեծ և Քրիստափոր փողոցների խաչմերուկում․ կա տուժած

Վրաերթ Տիգրան Մեծ և Քրիստափոր փողոցների խաչմերուկում․ կա տուժած

Հունվարի 22-ին, ժամը 13:11-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ և Քրիստափոր փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1983 թ. ծնված Ա. Պ.-ը «Nissan Tiida» մակնիշի 34 NZ 272 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1937 թ. ծնված Վ. Զ.-ին:

Փրկարարները Վ. Զ.-ին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը