Լրահոս

28.01.2018 23:01


Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. 18 հոգուց բաղկացած արշավախումբը հայտնվել է ձնաբքի տակ. կա 1 զոհ

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. 18 հոգուց բաղկացած արշավախումբը հայտնվել է ձնաբքի տակ. կա 1 զոհ

Այսօր, հունվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում, Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահաազանգ է ստացվել, որ Արայի լեռան վրա՝ «Կույս Վարվառա» եկեղեցու մոտ, ձնաբքի պատճառով մի քաղաքացի կորել է, մի քաղաքացի էլ ոտքի հատվածում վնասվածք է ստացել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ու ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խմբերը: Փրկարարական աշխատանքների խմբի ղեկավարը հեռախոսակապ է հաստատել Արայի լեռան վրա գտնվող խմբի անդամների հետ, ովքեր տեղեկացրել են, որ մեկ հոգու իրենք գտել են ձնաբքի տակ, ով կենդանության նշաններ ցույց չի տալիս, իսկ մեկ հոգի էլ կոտրվածք ունի: Մահացածը 30-35 տարեկան կին է: Տեղեկացրել են նաև, որ խումբը բաղկացած է եղել 18 հոգուց, մնացածը չեն տուժել:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը