Հարցազրույց

Փետրվարի 09, 2018 21:00

Որքանով է ճիշտ Մխիթարյանի վերաբերյալ տեղեկատվությունը Վիքիպեդիայում (տեսանյութ)

Որքանով է ճիշտ Մխիթարյանի վերաբերյալ տեղեկատվությունը Վիքիպեդիայում (տեսանյութ)

«Արսենալի» մամուլի քարտուղարությունը նոր տեսանյութ է հրապարկել թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին` փորձելով նրան ավելի ճանաչելի դարձնել ակումբի երկրպագուների համար:

«Զինագործների» մամուլի քարտուղարությունը Վիքիպեդիա ինտերնետ-հանրագիտարանից տեղեկություններ է ներկայացրել Մխիթարյանի մասին, որոնք հայ ֆուտբոլիստը կա՛մ հերքել, կա՛մ հաստատել է.

- Ճի՞շտ է, որ դուք շատ ֆուտբոլային ընտանիքից եք:

- Այո՛, ճիշտ է: Մայրս աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրս` ՈՒԵՖԱ-ում:

- Ճի՞շտ է, որ 14 տարեկանում դուք եղել եք Սան Պաուլոյում:

- Ճիշտ է, որ ես եղել եմ Բրազիլիայում: Մարզվել եմ «Սան Պաուլոյի» մարզաբազայում, երբ 13 տարեկան էի: Ես մարզվել եմ Էռնանեսի ու Անդերսոնի հետ, որը խաղացել է «Ինտերում», «Յուվենտուսում», «Լացիոյում», հիմա, կարծեմ, Չինաստանում է:

- Ճի՞շտ է, որ դուք արագավազորդ կլինեիք, եթե ֆուտբոլիստ չդառնայիք:

- Ո՛չ, դա ճիշտ չէ: Դա իմ մասին չէ:

- Դուք Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ եք ճանաչվել 2009-ին և 2011-ից 2017 թվականներին: Ի՞նչ էր պատահել 2010-ին:

- Նրանք պարզապես փոխել էին կանոնակարգը և պարգևատրում էին միայն Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին:

- Ճի՞շտ է, որ ձեր մանկության երազանքն իրավաբան դառնալն էր:

- Այո՛, դա իմ երազանքներից մեկն էր: Բայց դրա համար դեռ ուշ չէ: Ֆուտբոլային կարիերայից հետո, միգուցե, աշխատեմ որպես իրավաբան:

Աղբյուրը՝ armsport.am

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Գարեգին Չուգասզյան․ «Հեղափոխական բոլոր ուժերը պետք է ուղղվեն դատաիրավական համակարգի կազմաքանդմանը» (տեսանյութ)

Գարեգին Չուգասզյան․ «Հեղափոխական բոլոր ուժերը պետք է ուղղվեն դատաիրավական համակարգի կազմաքանդմանը» (տեսանյութ)

Մայիս 18, 2018 23:30 «Այն ամբողջությամբ գտնվում է հին ուժերի ռեժիմի ձեռքում․ իրավական լուծումները չեն կարող բավարար լինել, եթե չկա քաղաքական ճնշում»։
Քաղաքագետ․ «Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն և մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին»

Քաղաքագետ․ «Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն և մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին»

Մայիս 13, 2018 22:31 «Որպեսզի քաղաքական ներկապնակն ավելի օբյեկտիվ պատկեր ունենա»։
Անդրանիկ Թևանյան. «Հեղափոխությունը չի ավարտվել. միջանկյալ փուլ է» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան. «Հեղափոխությունը չի ավարտվել. միջանկյալ փուլ է» (տեսանյութ)

Մայիս 11, 2018 01:30 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը հյուրընկալվել է «Ուրվագիծ» հաղորդաշարին:
Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Ստեփանակերտում (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Ստեփանակերտում (տեսանյութ)

Մայիս 09, 2018 17:16 Ամփոփել է օրը, պատասխանել լրագրողների հարցերին։
Գագիկ Ծառուկյան․ «Ամենակարևորը՝ հաղթանակը պահելն է» (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյան․ «Ամենակարևորը՝ հաղթանակը պահելն է» (տեսանյութ)

Մայիս 08, 2018 11:55 «Պետք է կարողանանք ժողովրդի սպասումներն իրականություն դարձնել»։
Արմեն Մարտիրոսյան․ «Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է»

Արմեն Մարտիրոսյան․ «Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է»

Մայիս 07, 2018 20:20 «Ստեփան Գրիգորյանի մասով երևի շփոթմունք է եղել»:
ՀՀԿ-ն պատրաստ է լինել ընդդիմություն (տեսանյութ)

ՀՀԿ-ն պատրաստ է լինել ընդդիմություն (տեսանյութ)

Մայիս 07, 2018 15:50 Պատրաստ են տեսնել և գնահատել դրականը, իսկ բացասականի դեպքում՝ քննադատել։
Նաիրա Զոհրաբյան․ «Հույս ունենք` անակնկալ չի լինի» (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյան․ «Հույս ունենք` անակնկալ չի լինի» (տեսանյութ)

Մայիս 03, 2018 13:20 Ցանկացած քաղաքական ուժ պետք է հարգի իր խոսքը:
Նիկոլ Փաշինյան. «Մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք» (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան. «Մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք» (տեսանյութ)

Մայիս 02, 2018 11:48 «Համաժողովրդական շարժումը չի կարող չհաղթել»,-նշել է նա։
Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում էր (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում էր (տեսանյութ)

Մայիս 01, 2018 11:24 «Ես հարգում եմ իմ ժողովրդին, իմ ժողովրդի որոշումը»։
Փաշինյան․ «Խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետներն են»

Փաշինյան․ «Խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետներն են»

Ապրիլ 29, 2018 18:23 «Մտածում ենք` 2 ամսվա ընթացքում տեղի ունենան, բայց այս թեման քննարկելի ենք համարում»:
Գագիկ Ծառուկյան․ «Մենք թեկնածու չենք առաջադրելու» (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյան․ «Մենք թեկնածու չենք առաջադրելու» (տեսանյութ)

Ապրիլ 28, 2018 20:18 «Դա ժողովրդի հաղթանակն է և մենք պաշտպանելու ենք ժողովրդի ներկայացրած թեկնածուին»։
Կարեն Կարապետյանի հարցազրույցը SHANTNEWS-ին (տեսանյութ)

Կարեն Կարապետյանի հարցազրույցը SHANTNEWS-ին (տեսանյութ)

Ապրիլ 27, 2018 19:10 Նա անդրադարձել է ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակին։
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը (տեսանյութ)

Ապրիլ 27, 2018 12:16 Կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին՝ մայիսի 1-ին դուրս գալ փողոց և «հեղեղել Երևանի փողոցներն ու հրապարակները»։

Զինծառայող է զոհվել

Մայիս 20, 2018 21:10