Աշխարհ

12.02.2018 18:02


Միխայիլ Սահակաշվիլիին չարտերային թռիչքով տեղափոխել են Լեհաստան. նա մանրամասներ է պատմել (տեսանյութ, լրացված)

Միխայիլ Սահակաշվիլիին չարտերային թռիչքով տեղափոխել են Լեհաստան. նա մանրամասներ է պատմել (տեսանյութ, լրացված)

Կիևի ռեստորաններից մեկում ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաhակաշվիլիին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Դերևյանկոն:

«Հենց նոր անհայտ անձինք նրան առևանգեցին Կիևի «Սուլուգունի» ռեստորանից»,-ասել է Դերևյանկոն՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե նրան կոնկրետ ուր են տարել:

Ավելի ուշ Ուկրաինայի սահմանապահ պետական ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Սահակաշվիլին տեղափոխվել է Լեհաստան։

«Այս անձը Ուկրաինայի տարածքում է գտնվել ոչ օրինական հիմքերով, ուստի, հաշվի առնելով իրավական բոլոր կանոնակարգերը, վերադարձվել է այն երկիր, որտեղից ժամանել է»,- ասված է հայտարարության մեջ:

Ուկրաինայի ТСН հեռուսաալիքի փոխանցմամբ՝ Սահակաշվիլիին Կիևից տեղափոխել են չարտերային թռիչքով:

Սահակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին էլ հայտարարել է, որ Լեհաստանը իր պաշտպանյալի վերադարձի պաշտոնական համաձայնություն չի տվել:


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը